AM
7 June 2006 - 14:45 AMT

«Բիլայնը» հայտ է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու համար

«Վիմպելկոմ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Յուլիա Օստրոուխովան հաստատել է, որ ռուսաստանյան «Բիլայն» բջջային օպերատորը հայտ է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ի վաճառքի «մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար»: «Առաջարկի բոլոր մանրամասները գաղտնի են` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք մրցույթի արդյունքների ամփոփումից հետո», – ասել է Յուլիա Օստրոուխովան, հայտնում է Մեդիամաքսը: AFX Europe գործակալությունը հայտնում է, որ OTE հունական ընկերությունը, որին պատկանում է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը, ստացել է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնելու 8 հայտ:

«Բիլայնից» բացի, «ԱրմենՏելի» բաժնետոմսերը ձեռք բերելու ցանկություն է հայտնել նաեւ «Սիստեմա» ընկերությանը պատկանող ռուսաստանյան MTS բջջային օպերատորը, նաեւ «Ռոստելեկոմ» ընկերությունը: