Համաշխարհային հանրությունը պատրաստ չէ ո ՛չ Աբխազիան, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ էլ Մերձդնեստրը ճանաչել որպես անկախ պետություն, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքը փոքր-ինչ այլ է այդ շարքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրասիայում տեղական հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, այդ տարածաշրջանի առնչությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ են ընթանում ապագա կարգավիճակի շուրջ: «Դեռեւս որոշում չի կայացվել այդ բանակցությունների արդյունքում` միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Ահա այս էլ պետք է երկու երկրների միջ- բանակցությունների առարկա հանդիսանա», – նշել է ամերիկացի դիվանագետը: «Հարկավոր է այնպիսի որոշում գտնել, որը թույլ կտար այդ ժողովուրդներին ապրել միասին, – ամփոփել է Ռուդոլֆ Պերինան: