AM
13 Հոկտեմբեր 2014 - 07:12 AMT

Անկարան տրամադրել է իր ռազմակայանները ԻՊ դեմ հարվածների համար

Թուրքիայի իշխանությունները համաձայնություն են տվել Ինջիրլիկ ավիաբազան «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու համար օգտագործելու նպատակով:

Ինչպես հայտնում է Guardian-ը, Օբամայի վարչակազմի մի քանի շաբաթ տևող ճնշումների արդյունքում Թուրքիան տվել է իր համաձայնությունը: Սակայն, զուգահեռաբար, թուրքական իշխանությունները կստանձնեն նաև հակաասադյան ընդդիմության գրոհայիններին ուսանելու և մարզելու պարտավորությունները, որոնք, ըստ Արևմուտքի մտահղացման, պետք է պայքարեն ԻՊ դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, խոսելով ԻՊ կողմից պաշարված Կոբանի իրավիճակի մասին, հայտնել է, որ քաղաքի մի մասը վերահսկում է ԻՊ-ն, և որ քաղաքի պաշտպանությունն ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության մաս է կազմում:

Միևնույն ժամանակ բուն քաղաքում քրդերի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է որոշ դիրքեր գրավել իսլամիստներից: Ինչպես հայտնել է Քոբանի փոխղեկավար Օջալան Իսոն, մարտեր են գնում քաղաքի արևելյան ու հարավ-արևելյան ծայրամասերում, կենտրոնը մնում է քրդերի հսկողության տակ:

Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու նրա արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսին: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են տարածաշրջանը, սակայն ետ են մղվել:

Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ):

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում: