AM
13 December 2002 - 18:49 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԻՐ ՏԱՐԱԾՔԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Վրաստանը դեմ է հանդես գալիս ռուսական ռազմական տեխնիկայի եւ սպառազինության դուրսբերմանը Հայաստան, սակայն հնարավոր է համարում Անդրկովկասում ռուսական զորախմբի անձնակազմի վերատեղակայումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլին, մեկնաբանելով Մոսկվայի մտադրությունը` Վրաստանից ռուսական զորախմբի Հայաստան տեղափոխման մասին: Վրացական կողմի նման դիրքորոշումը փոխնախարարը բացատրել է նրանով, որ «դա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել Բաքվի եւ Երեւանի միջեւ»: «Վրաստանը կհայտնվի նրբանկատ իրադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ, եթե իր տարածքից Հայաստան տեղափոխվի ռուսական ռազմական տեխնիկան», – ասել է Բեժուաշվիլին: