AM
27 June 2006 - 13:30 AMT

Vedanta Resources ընկերությունը միջնորդավորված կերպով ձեռք է բերել «Արարատի ոսկու կորզման ընկերությունը»

Հնդկական Vedanta Resources կորպորացիան ձեռք է բերել Sterlite Gold Ltd ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, որին Հայաստանում պատկանում էր «Արարատի ոսկու կորզման ընկերություն» (AGRC) ԲԲԸ-ն: Նրա խոսքերով, գործարքը իրականացվել է 2006 թվականի հունիսի 13-ին: Բաժնետոմսերը վաճառվել են Հայաստանում նոր հարստացման գործարանի կառուցման համար 85 մլն դոլար ձեռք բերելու նպատակով, ինչը կընդլայնի AGRG տեխնոլոգիական եւ արտադրական հնարավությունները: Ֆաբրիկայի կառուցումը անհրաժեշտ է ընկերության գործունեությունն ընդլայնելու եւ հանքանյութի ստացման ծավալները մինչեւ տարեկան 1 մլն տոննայի հասցնելու նպատակով: Բանն այն է, որ Սոթքի հանքավայրը գտնվում է AGRC-ից 268 կմ հեռավորության վրա, իսկ Հայկական երկաթուղին տեխնիկապես ի վիճակի չէ տեղափոխել տարեկան 500 հազատ տոննա հանքանյութից ավելին: Այդ միջոցները նախատեսվում է ուղղել երկրաբանական հետախուզման նպատակներին, հանքավայրի ընդլայնմանը եւ ընկերության աշխատանքների օպտիմալացմանը հանքի արդյունահանման նորագույն տեխնոլոգիաների ձեռք բերման միջոցով:

Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը հարստացման ֆաբրիկայի շինարարության տեղի որոշման շուրջ լսումներ անցկացնելու խնդրանքով: Սեւանի ավազանում ֆաբրիկան կառուցելու ընկերության նախկին առաջարկը մերժվեց ՀՀ կառավարության կողմից բնապահպանական նկատառումներով: Այժմ AGRC ղեկավարությունը չի պնդում այդ նախագծը եւ պատրաստ է քննարկել ցանկացած այլ վայր, որը կնշի կառավարությունը, հաղորդում է «Ukraine Daily»-ին: