AM
17 Դեկտեմբեր 2014 - 06:32 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ STARTPHONE հետվճարային սակագնային պլանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ STARTPHONE հետվճարային սակագնային պլանը, որը 12, 18 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու Alcatel, Huawei, Lenovo կամ MTS ընկերությունների արտադրության սմարթֆոններ՝ 1 դրամից սկսած գնով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

STARTPHONE սակագնային պլանի շրջանակներում ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.

– ամսական 5000 րոպե ներցանցային րոպե խոսելաժամանակ

– ամսական 2000 ՄԲ ինտերնետ

– ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Առաջարկվող հատուկ գնով սմարթֆոնների ամբողջական ցանկը՝

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):