AM
24 Դեկտեմբեր 2014 - 08:47 AMT

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը թվարկել է դաշինքին Ուկրաինայի անդամակցության պայմանները

Ուկրաինան պետք է ավարտի բարեփոխումները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յեն Սթոլտենբերգը հայտարարել է նորվեգական NRK հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում:

«Մինչ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը ուկրաինացիները պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնեն, կազմակերպեն կոռուպցիայի դեմ պայքարը, պետապարատ ստեղծեն »,-ասել է գլխավոր քարտուղարը: Ըստ նրա, դաշինքը մտադիր չէ նախաձեռնող լինել այս հարցում, հայտնում է Ինտերֆաքսը:

Բացի այդ, պարզաբանել է նա, Ուկրաինան դաշինքին անդամակցելու համար պետք է լուծի տարածքային խնդիրները, ինչը պարտադիր պայման է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Դա վերաբերում է ինչպես Ղրիմին, այնպես էլ երկրի արևելքին: Ըստ Սթոլտենբերգի, նախապատրաստական գործընթացն Ուկրաինայում առնվազն 6 տարի կտևի:

Դեկտեմբերի 23-ին Ուկրաինան ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին առաջարկին:

Քվեարկության ժամանակ Պորոշենկոյի առաջարկած օրինագծին սատարեց 303 պատգամավոր: 9 մարդ դեմ քվեարկեց, երկուսը ձեռնպահ մնացին:

Ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ Ուկրաինայի նախագահը կրկին արտահայտվեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին: Նա նշեց, որ հարցը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի:

Այսպիսով, «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին օրենքում» ասվում է, որ Ուկրաինայի ինտեգրումը եվրոպական քաղաքական, տնտեսական, իրավական տարածքին Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու նպատակով» հանդիսանում է երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը:

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է արտադաշինքային կարգավիճակից: Դրանից առաջ Մոսկվան հայտարարել էր, որ Ռուսաստանին 100-տոկոսանոց երաշխիք է պետք, որ ոչ մի երկիր չի մտածում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին և մեղադրեց դաշինքին դեպի ՌԴ սահմաններ չընդլայնվելու խոստումը դրժելու մեջ: