Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը էներգառեսուրսների տարանցումից առավելագույն օգուտ ստանալու համար, հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Ինչպես բոլոր ճանապարհները Հռոմ են տանում, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա այն վայրը, որով անցնում են էներգակիրների տեղափոխման բոլոր ուղիները»,- ասել է նա:
«Թուրքիայի տնտեսությունն աճում է, աճում է էներգառեսուրսների պահանջարկը: Մենք չունենք էներգիայի աղբյուրներ, փոխարենը շգտնվում ենք էներգետիկ ուղիների խաչմերուկում ևկարող ենք շահ ստանալ էներգառեսուրսների տարանցումից»,- հայտարարել է Դավութօղլուն Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում դեսպանների հետ հանդիպմանը, հայտնում է TRT հեռուստաալիքը:
Այն երկրների թվում, որտեղից Թուրքիան կարող է էներգառեսուսներ տեղափոխել,Դավութօղլուն նշել է նաև Ռուսաստանը, որի հետ հարաբերություններն, ըստ նրա, այժմզարգանում են և «լավագույն շրջանում են վերջին 500 տարում»:
«Մեր լավ հարաբերությունները ԵՄ հետ չեն նշանակում, որ պետք է վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ: Ուկրաինայում ճգնաժամի պատճառով անհրաժեշտություն է առաջանում գազի առաքման այլ ուղիներ գտնելու, և մենք հիմա քննարկում ենք ՌԴ առաջարկը: Իր աշխարհագրության շնորհիվ Թուրքիան կարող է ապահովել էներգառեսուրսների առաքման ամենապարզ եղանակ այնտեղ, որտեղ կա դրա պահանջը»,- հավելել է Դավութօղլուն:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցի շրջանակում «Գազպրոմ» ընկերություն և թուրքական Botas ընկերությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Սև ծովով դեպի Թուրքիա գազամուղ կառուցելու վերաբերյալ, որի հզորությունը տարեկան կհասնի 63 մլրդ խմ:
Այդ ծավալից 14 մլրդ խմ նախատեսված է Թուրքիայի համար, մնացած գազը՝ մոտ 50 մլրդ խմ, կհասնի մինչև Թուրքիայի և Հունաստանի սահմանը: Ինչպես նշեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, այդ նախագիծն ու «Հարավայինհոսքից» հրաժարվելը քայլ է դեպի գործելակերպի ոճի փոփոխություն եվրոպական շուկայում, երբ «Գազպրոմն» արդեն նպատակ է դնում հասցնել գազը վերջնական սպառողին: Նա նշել է, որ ապագայում Եվրամիության երկրները ստիպված կլինեն գազը գնել սահմանին:






