ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ին հաստատել է ԵՏՄ անդամակցության շրջանակում երրորդ երկրներից ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ որպես ԵՏՄ անդամ Հայաստանի տարածք չի կարող ներկրվել գրենլանդական փոկի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր ու նման նյութեր պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակված թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական և քաղաքացիական զենք, նրա հիմնական մասերն ու փամփուշտները:
Արգելված է նաև վտանգավոր թափոնների ներմուծումն ու տեղափոխումը մաքսային տարածքով: Կարգելվի նաև ԵՏՄ տարածքում արգելված տեղեկատվություն պարունակող տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների ներմուծումն ու տարածումը: Արգելված ապրանքների ցանկում են նաև ջրային կենդանիների արդյունահանման համար նախատեսված միջոցները, հայտնում է Armenia Today-ը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 24-ին ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին օրենքը:
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը ստորագրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԵՏՄ մասին պայմանագիրը Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:
Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:
Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մոըտքերի 1,13 տոկոսը:
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը։ Նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ ըստ փաստաթղթի, դա հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին, առանց արտահանման տուրքի, Ռուսաստանից բնական, չմշակված ալմաստ ձեռք բերել և ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացնել։ Դա կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը: Գործադիրը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու համաձայնագրի ժամկետը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արձանագրությունը:
Հարցն ընդգրկված է նաև ՌԴ կառվարության նիստի օրակարգում:
2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը նկատեց, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 189 ԱՄՆ դոլար հազար կուբամետրի դիմաց, ինչպես նաև Ռուսաստանը մինչև Հայաստանի Մաքսային միություն մտնելը մի շարք արտոնություններ կտա երկրին։ Մասնավորապես, ռուսական կողմը կնվազեցնի Հայաստանի համար նավթի ու նավթամթերքի դիմաց արտահանման տուրքերն 30 տոկոսի չափով։