Հայկական ընկերությունը նախատեսում է 330 Մվտ հզորությամբ ԷՀԳ կառուցել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ: Էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հաղորդել է, որ հայկական ընկերությունը շահել է Վրաստանի էներգետիկայի նախարարության հայտարարած մրցույթը եւ այժմ քննարկվում են նախագծի մանրամասները: Շինարարությունը կսկսվի մոտ ապագայում, իսկ կավարտվի մինչեւ տարեվերջ: ԷՀԳ երկարությունը կկազմի 100 կմ, իսկ նախագծի արժեքն է 20-24 մլն դոլար, հաղորդում է RusCabelRu-ն: