AM
17 July 2003 - 14:59 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են իրադրության սրմամբ հայ-ադրբեջանակն սահմանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի Խմբի Ռուսաստանի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմաններում հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Գրիբկովի խոսքերով, թեեւ վերջերս Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ չեն անցկացրել, այնուամենայնիվ, սահմաններում իրավիճակի սրման հարցը քննարկվել է նրանց միջեւ հեռախոսազրույցներում: Միաժամանակ, նա նշել է, որ ՄԽ-ի համանախագահները գոհունակությամբ են ընդունել սահմանում նման միջադեպերի կանխարգելմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Սաֆար Աբիեւի վերջերս կայացած հանդիպման փաստը: Ռուս համանախագահը նաեւ հույս է հայտնել, որ նման միջադեպերը հետագայում չեն կրկնվի: