Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է իր տարածքում ռուսական ավիացիոն և ռազմածովային ռազմակայաններ տեղակայելոի պատրաստակամության մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը Կիպրոսի ԶԼՄ-ների վրա հղումով:
Երկու պետությունների ռազմական գործակցության մասին պայմանագիրը պետք ստորագրվի Կիպրոսի նախագահի փետրվարի 25-ին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ:
«Կա հին (հավանության արժանացած) համաձայնագիր, որը պետք է կյանքի կոչվի ինչպես որ կա: Միևնույն ժամանակ կտրամադրվեն որոշ լրացուցիչ ծառայություններ, ինչպես մենք դա անում ենք մյուս երկրների, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի դեպքում»,-ասել է Անաստասիադիսը:
Ենթադրվում է, որ Ռուսաստանի ՌՕՈւ-ն կօգտագործի «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան, որը համատեղված է Պաֆոս քաղաքի միջազգային օդանավակայանի հետ կղզու հարավ-արևմուտքում, բրիտանական ՌՕՈւ «Ակրոտիրի» ավիաբազայից 50 կմ հեռավորության վրա, գրում է Lenta.ru-ն:
Ռուսաստանի ՌԾՈւ-ն հնարավորություն կունենա օգտագործել Լիմասոլի ռազմակայանը:
«Կիպրոսն ու Ռուսաստանը ավանդաբար լավ հարաբերություններ ունեն և դա ենթակա չէ փոփոխության»,-ասել է Անաստասիադիսը:
Կիպրոսում ռազմակայան ունենալու հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին Կիպրոսի լրատվական գործակալությանը տարեսկզբին հայտարարել էր Ստանիսլավ Օսադչին: Նա նշեց, որ «այս պահին ԱԳՆ նպատակն է երկկողմ համաձայնագիր պատրաստել, որը կստորագրվի Անաստասիադիսի Մոսկվա այցի ժամանակ»
Անցյալ տարի ռուս զինծառայողներին հնարավորություն տրվեց օգտվել Կիպրոսի ավիաբազայից և Լիամսոլի գլխավոր նավահանգստից, հայտնում է cyprusrussianbusiness.com-ը: 2014-ի հունվարին Կիպրոսի ՊՆ-ն հայտարարեց, որ «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան հնարավոր կլինի օգտագործել միայն անհետաձգելի օգնություն ցուցաբերելու և հումանիտար նպատակներով: :






