AM
14 Փետրվար 2015 - 07:05 AMT

Սահակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահի խորհրդական

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իր արտահաստիքային օգնական նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահ: Փաստաթղթերը հրապարակված են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Խորհրդի հիմնական խնդիրը լինելու է Ուկրաինայում բարեփոխումների վերաբերյալ առաջարկների ու խորհուրդների ներկայացումը լավագույն միջազգային փորձի հիման վրա:

«Միխայիլը Ուկրաինայի ներկայացուցիչը կլինի արտերկրում և միաժամանակ միջազգային հանրության ներկայացուցիչն Ուկրաինայում: Մենք վստահ ենք, որ հենց նա կկարողանա երկկողմ հաղորդակցություն հաստատել Ուկրաինայի և աշխարհի միջև բարեփոխումների հարցում՝ ներգրավելով լավագույն միջազգային փորձն ու ըստ արժանավույնս ներկայացնելով մեր աշխատանքն արտերկրում»,-ասել է Պորոշենկոն:

Սահակաշվիլին որպես Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական, հավանաբար, կզբաղվի Ուկրաինա զենքի մատակարարման հարցերով Արևմուտքի երկրներից: Այդ մասին նա պատմել է ուկրաինական «Եսպրեսո. TV»-ի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հիմա ամենակարևորը զենքով Ուկրաինային օգնելն է: Առաջիկա օրերին ես համակարգելու եմ այդ գործընթացը: Ես որևէ կոնկրետ գերատեսչության աշխատակից չեմ, ես ազատ քաղաքական գործիչ եմ»,-ասել է Սահակաշվիլին:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: /i>

Նա հավելել է, որ, հավանաբար, գրասնեյակ կունենա Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, տարբեր հարցերի լուծման նպատակավ այցելելով երկրի տարբեր մասեր և արտերկիր:

Անդրադառնալով Ուկրաինայի քաղաքականություն ընդունելու հարցին՝ Սահակաշվիլին նշել է, որ դա «չէր տեղավորվում ընդհանուր ռազմավարության մեջ», հավաստիացնելով, որ այնուամենայնիվ «մտադիր է լինել նույպիսի ուկրաինացի, ինչպես մյուսները»:

Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: