2015 թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 16-ը Միացյալ Արաբական Էմիրություններում, Եգիպտոսում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Իրանում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Հոնգ Կոնգում, Հորդանանում, Ճապոնիայում, Մակաոյում, Շրի Լանկայում, Չինաստանում, Սինգապուրում և Ֆիլիպիններում* ռոումինգում գտնվելիս մուտքային զանգերի և դեպի Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունըԼ
Չինաստանում, Ճապոնիայում, Լիբանանում, Մակաոյում, Ֆիլիպիններում և Հարավային Կորեայում ծառայությունները հասանելի են միայն հետվճարային բաժանորդներին:
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):






