AM
19 March 2015 - 07:19 AMT

Ղազախստանի Սենատը վավերացրել է ԱՊՀ երկրների ինտեգրված արժութային շուկայի մասին համաձայնագիրը

Ղազախստանի խորհրդարանի Սենատն ընդունել է Ղազախստանի Հանրապետության օրենքը «ԱՊՀ անդամ երկրների ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին»:

«Համաձայնագրի կնքումն ու նրա հետագա իրագործումը թույլ կտա ԱՊՀ անդամ երկրների ռեզիդենտ բանկերին, որոնք ըստ պետական օրենսդրության իրավունք ունեն գործարքներ կնքել արժույթով, մուտք ապահովել ազգային արժութային շուկա միջբանկային կոնվերսիոն գործողությունների իրականացման համար»,-ասել է Ազգային բանկի ղեկավարի տեղակալ Օլեգ Սմոլյակովը:

ԱՊՀ անդամ երկրների ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը նպատակ ունի պայմաններ ստեղծել ռեզիդենտ բանկերի իրավահավասար ու փոխշահավետ մասնակցության համար արտարժույթով ԱՄՆ անդամ երկրների ինտեգրված շուկայում միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու համար:

«Միասնական արժութային տարածքի ստեղծումը կընդլայնի ԱՊՀ անդամ երկրների անդրսահմանային հաշվարկների հնարավորությունները, կնպաստի ազգային արժույթների շուկայական փոխարժեքների ձևավորմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ազգային արժույթի կայունացման վրա միջ և անդրսահմանային հաշվարկներում»,-հավելել է նա, հայտնում է OilNews.kz-ն:

Համաձայնագրի նպատակն է պայմաններ ստեղծել իրավահավասար և փոխշահավետ գործակցության համար: Կաղմերից յուրաքանչյուրն ապահովում է այլ երկրների ռեզիդենտ բանկերի մուտքը իր ազգային արժույթի շուկա միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու համար նույն պայմաններով, որ գործում են այդ երկրի ռեզիդենտ բանկերը: