AM
4 September 2006 - 14:19 AMT

Սեպտեմբերի 8-11 Երեւանում կկայանա «ARMENIA EXPO 2006» վեցերորդ ցուցահանդեսը

Սեպտեմբերի 8-11-ը Կ.Դեմիրճյանի անվան Մարզա-համերգային համալիրում տեղի կունենա «ARMENIA EXPO 2006» վեցերորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է LOGOS EXPO Center-ը, դա եզակի իրադարձություն է երկրի տնտեսության ոլորտում, որը ներառում է մի շարք միջոցառումներ: Բացի զուգահեռաբար ընթացող վեց միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներից, այս տարի կներկայացվի նաեւ «Կահույքի սրահ EXPO 2006»-ը:

Անցյալ տարվա համեմատ, «ARMENIA EXPO 2006»-ի մասնակիցների քանակը կավելանա 15 տոկոսով (շուրջ 180 տեղական եւ արտերկրյա, արդյունաբերական, առեւտրային կազմակերպություններ, ընկերություններ եւ ասոցիացիաներ), իսկ ցուցադրական մակերեսները` 10 տոկոսով (1630 քմ): Այս տարի էքսպո-համաժողովը ներառում է 7 զուգահեռ ցուցահանդեսների անկացում հետեւյալ բնագավառներում` «Արդյունաբերական Հայաստան EXPO 2006», «Կառույց EXPO 2006», «Սննդամթերք եւ խմիչքներ EXPO 2006», «Կահույքի սրահ 2006», «Տրանս EXPO 2006», «Կոմպ EXPO 2006», «Տպագրություն. Հրատարակչություն.Գովազդ EXPO 2006»: