AM
5 December 2002 - 18:08 AMT

ԲԱՔՎԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ Է

Պաշտոնական Բաքվի վերջին մտահղացումը Ինտերպոլով Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ վերլուծաբանների կողմից դիտվում է ավելի շուտ որպես ադրբեջանական ղեկավարության ցանկություն` օգտագործել «ղարաբաղյան խնդիրը» որպես հիմնական խաղաքարտ նախընտրական արշավում: Այդ մասին ասվում է «Նեզավիսիմայա գազետա» մոսկովյան թերթի վերջին համարում հրապարակված հոդվածում: Հեղինակի համաձայն, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի համար խաղաղարարի կերպարը կարեւոր է հատկապես պորտուգալական Պորտո քաղաքում բացվող ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ներկայացնեն համատեղ մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: