AM
5 December 2002 - 14:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՊՈՐՏՈԻ ԵԱՀԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ, ՈՐՏԵՂ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻՆ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանայանը կմեկնի Պորտուգալիա դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակաով: Ամփոփիչ հռչակագրում, որը կընդունվի Պորտո քաղաքում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, կընդգրկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ դրույթը: Վարդան Օսկանյանի խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, տվյալ դրույթի բովանդակությունն առայժմ կողմերը չեն ճշգրտել, եւ այն գտնվում է քննարկման փուլում: «Համենայնդեպս, հույս ունեմ, որ երկու կողմի համար էլ ընդունելի ձեւակերպում կգտնվի», – ասել է նա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել Պորտոյում հանդիպման հնարավորությունը իր գործընկերների հետ Ադրբեջանից եւ Թուրքիայից: Թեեւ, տվյալ պահին նման հանդիպումներ չեն նախատեսվում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են տեղի ունենալ, նշել է նախարարը: