Տեխնոլոգիական բիզնեսի և տնտեսության այլ ոլորտների միջև երկխոսության հայաստանյան միակ հարթակը՝ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին։ Այն կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ։
Բիզնես ֆորումին կմասնակցեն հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ: Երկօրյա տեխնոլոգիական ֆորումի ընթացքում տեղի կունենան տեղական և միջազգային փորձի հետ ծանոթություն, պլենար նիստեր, սեմինարներ և այլ քննարկումներ, տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հանրային կապերի բաժնից։
Բիզնես ֆորումին կմասնակցեն գործընկեր «Ֆորում Բիզնես Կենտոն»-ը, ինչպես նաև «Ամերիա Բանկ», «Արփիար», «Բիզնեսի աջակցման կենտրոն», «Բևեռ կոմպյուտեր», «Երևակ», «ԷԿԵՆԳ», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Թել-Սելլ», «Ինստիգեյթ», «Ինստիգեյթ Խորհրդատվություն», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն», «Լայմ Տեխ», «Լեվիաթան», «Հիբրիդ սոլյուշնս», «Մասիս Տեք», «Մայ քարդ», «Մոնիտիս», «Նայիրի համընկերություն», «Նիկիտա մոբայլ», «ՍՕՍ սիսթեմս», «Սի-Քյու-Ջի», «ՎՕԼՕ», «Օրակլ Արմենիա» և այլ հեղինակավոր ընկերություններ:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում ՏՏ ոլորտը տարեկան կայուն և տեսանելի աճ է արձանագրում, սակայն որքան էլ ոլորտն առանձին վերցրած աճ ունենա, միևնույն է իրական արդյունքի կհասնի այն դեպքում, երբ հայկական բիզնեսի այլ ճյուղերը և պետական կառավարման համակարգը զգալի չափով սկսեն կիրառել տեխնոլոգիական լուծումներ իրենց գործունեության մեջ:
Այս տարվա բիզնես ֆորումի օրակարգում կլինի նորույթ. առաջին անգամ ֆորումի շրջանակներում կանցկացվի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:
ԻՏՁՄ-ն միավորում է Հայաստանում գործողոլորտի մոտ 70տեղական և միջազգային կազմակերպություն, որոնք ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:






