Ռուսաստանը չի կարող վերադառնալ G8, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությանը, որը նա արել է Ուկրաինա մեկնելուց և Գերմանիայում G7-ի ղեկավարների հետ հանդիպումից առաջ:
«Կանադան կտրուկ դեմ Է այն բանին, որ Պուտինը երբևիցե վերստին նստի «յոթնյակի» բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանի վերադառնալու հարցի լուծումը պահանջում է կոնսենսուս, բայց կոնսենսուս երբեք չի լինի»,- նշել է վարչապետը:
Նրա շեշտել է, որ Ռուսաստանը «յոթնյակի» երկրներին միանալու հիմքերը կորցրել է Ուկրաինայի ճգնաժամից դեռ շատ առաջ, քանի որ ռազմավարական մրցակցի դիրք է բռնել և «միտումնավոր դիմակայում է այն լավ բաներին, որոնց մենք փորձում ենք հասնել աշխարհում», և դա անում է առանց պատճառի, «պարզապես մեզ դիմակայելու համար»:
G7-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի 2015 թվականի հունիսի 7-8-ը Գերմանիայում, 2014 թվականի հուլիսի 1-ից G7-ի նախագահությունը փոխանցվել է Գերմանիային:
G8-ը G7-ի է վերածվել այն բանից հետո, երբ G7-ի երկրները որոշել են իրենց առաջնորդներին չուղարկել Սոչի՝ զարգացած երկրների ոչ պաշտոնական ակումբի գագաթնաժողովին և առանց Ռուսաստանի մասնակցության հավաքվեցին Բրյուսելում: Նման որոշում կայացվել է Ղրիմի իրադարձություններից հետո:






