Ադրբեջանը եւ Ուկրաինան հանդես են եկել ՎՈՒՈՒԱՄ-ի, որի կազմում են` Վրաստանը, Ուկրաինան, Ուզբեքստանը, Ադրբեջանը եւ Մոլդավիան, խորհրդարանական վեհժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր հայտարարել է ուկրաինական խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը իր ադրբեջանցի գործընկեր` Մուրթուզ Ալեսկերովի հետ ունեցած հանդիպումից հետո: Հաղորդվել է նաեւ, որ ՎՈՒՈՒԱՄ-ի վեհաժողովի մոտակա նիստը կկայանա 2003 թվականի գարնանը Կիեւում: