AM
26 September 2006 - 13:21 AMT

Նոյեմբերին կսկսվի ԷՀԳ շինարարությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ

600 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդակցման գծերի շինարարությունը, որը կմիացնի Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը, կմեկնարկի նոյեմբերի վերջին եւ կավարտվի 2-3 տարուց: Ինչպես հաղորդել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Արչիլ Նիկոլաիշվիլին, նախագծի ընդհանուր արժեքն է 50 մլն դոլար, սակայն Վրաստանը կհատկացնի այդ գումարի միայն կեսը: Երկրորդ կեսը կֆինանսավորի Հայաստանը: Այս նախագծի նպատակն է երկրի էներգետիկ անվտանգության բարձրացումն է, հաղորդում է Գրուզիա Online-ը: