AM
10 June 2015 - 07:18 AMT

Ամերիկյան ընկերությունը մտադիր է մոլորակն ապահովել արագ ինտերնետով

Միանգամից մի քանի հզոր ընկերություններ աշխատում են գլոբալ ցանցերի ստեղծման գաղափարի վրա, որոնք կկարողանան ինտերնետ-ծածկույթ ապահովել ամբողջ մոլորակի համար: Google ընկերությունն, օրինակ, մշակում է Project Loon-ը, իսկ Facebook-ն անցկացնում է բարձր թռչող անօդաչու սարքերի փորձարկումներ, որոնք ինտերնետ «կբաժանեն» մոլորակի մթնոլորտի վերին շերտերից: Մյուս ընկերությունները ձգտում են գաղափարը կյանքի կոչել ոչ մեծ հեռահաղորդակցային արբանյակների ցանցի միջոցով: Նրան է միացել նաև միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX աէրոտիեզերական ընկերությունը:

Ընկերության ներկայացուցիչները հայտ են ներկայացրել ամերիկյան Կապի դաշնային հանձնաժողովին (Federal Communications Commission, FCC) առաջին երկու փորձարարական արբանյակների գործարկման թույլտվություն ստանալու համար: Արբանյակների միջոցով կապահովվի մուտքն Ինտերնետ: Եթե գործարկումը հավանություն ստանա, ապա SpaceX-ն անմիջապես կսկսի նման արբանյակների երեք հերթական զույգի գործարկման ծրագրումը, որոնք կդառնան գլոբալ արբանյակային ցանցի առաջին մասը:

SpaceX ընկերության ինտերնետ-արբանյակները կգործարկվեն Վանդերբերգֆ ավիացիոն բազայի տիեզերակայանից, որը գտնվում է Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև: Երբ բացարձակապես միանման արբանյակների առաջին զույգը հասնի ուղեծրին` Երկրի մակերեսից 625 կմ հեռավորության վրա, նրանք կսկսեն լայնաշերտ ազդանշան հաղորդել, որը կընդունեն 3 հատուկ ընդունիչները, որոնք գտնվում են Ռեդմոնտում (Վաշինգտոնի նահանգ), Ֆերմոնտում և Հոութորնում (Կալիֆորնիա):

Space Exploration Technologies Corporation (SpaceX)-ամերիկյան ընկերություն է, Falcon տիեզերական հրթիռների արտադրող: