AM
12 Հունիս 2015 - 07:25 AMT

Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, Շոտլանդիան անկախության մասին նոր հանրաքվե կպահանջի

Շոտլանդիան կարող է անկախության մասին նոր հանրաքվե պահանջել, եթե մեկ այլ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ Եվրամիության կազիմց: Հունիսի 11-ին այսպիսի հայտարարություն է արել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Ըստ Սթերջենի, որը հետևողականորեն կողմ է հանդես գալիս ԵՄ հետ հարաբերությունների պահպանմանը, եթե Շոտլանդիային ստիպեն «իր կամքին հակառակ», հեռանալ կազմակերպությունից, տարածաշրջանային կառավարությունն անկախության մասին նոր հանրաքվեի հայտ կներկայացնի: «Շատ հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել նման քվեարկության անցկացման»,-ասել է նա:

«Այժմ խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունն, առնվազն նման տպավորություն է ստեղծվում, կողմ են հանդես գալիս ԵՄ-ում անդամակցության պահպանմանը,-մեջբերում է Սթերջենին Press Association գործակալությունը: -Եվ այնուամենայնիվ, մենք շատ մոտ ենք ԵՄ-ից դուրս գալուն»:

Ինչպես խոսատացավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Բրյուսելի հետ հարաբերությունների վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա մինչև 2017-ի ավարտը, սակայն մի շարք տեղական ԶԼՄ-ներ կարծում են, որ քվեարկությունը կարող է կազմակերպվել արդեն հաջորդ տարի: Ինքը Քեմերոնը կողմ է, որ երկիրը մնա ԵՄ կազմում: Նա խոստանում է գործընկերներից ԵՄ-ն բարեփոխելու հավաստիացում ստանալ: Այնուամենայնիվ, եթե մյուս անդամներն անզիջում լինեն, վարչապետը հակված է սատարելու ԵՄ-ից դուրս գալու որոշմանը:

Ուստի Սթերջենը կոչ է արել հանրաքվեի մասին օրինագծում դրույթ ներառել այսպես կոչված կրկնակի մեծամասնության» մասին` երբ ԵՄ-ից դուրս գալը հնարավոր կլինի միայն, եթե կողմ քվեարկի «ԵՄ անդամ երկրներից ամեն չորրորդը»: Ըստ Շոտլանդիայի կառավարության ղեկավարի, միայն այս դեպքում հնարավոր կլինի «չմտահոգվել Մեծ Բրիտանիայի» ապագայի համար:

Նախորդ տարվա սեպտեմբերին շոտլանդացի ազգայնականների կողմից նախաձեռնած հանրաքվեն ավարտվեց նրանց պարտությամբ` քվեարկողների 55 տոկոսը դեմ արտահայտվեց ինքնիշխանությանը: Այնուամենայնիվ, Սթերջենի գլխավորած կուսակցությունը կարողացավ ամրապնդել դիրքերը և դարձավ երրորդ քաղաքական ուժը Մեծ Բրիտանիայում:

Ավելի վաղ մայիսին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում Սթերջենի գլխավորած Շոտլանդիայի ազգային կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ դարձավ երրորդ ուժը Բրիտանիայի խորհրդարանում: Այսուհետ կուսակցությունը 56 դեպուտատական մանդատ ունի Համայնքների պալատում 650-ից, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններից հետո ուներ ընդամենը 6-ը: