AM
16 June 2015 - 11:21 AMT

Facebook-ը հավելված է ներկայացրել տարբեր սմարթֆոնների միջև լուսանկարների սինխրոնիզացման համար

Facebook-ի Creative Labs բաժանմունքի նոր Moments հավելվածը թույլ է տալիս հավաքել միջոցառման, օրինակ, երեկույթի կամ հարսանյաց հանդեսի բոլոր լուսանկարները, որ արել են ծանոթ մարդիկ: Ըստ էության, հավելվածը թույլ է տալիս սինխրոնիզացնել լուսանկարները տարբեր սմարթֆոնների միջև:

Լուսանկարների հեղինակները կարող են դրանք ներառել հավելվածի մեջ մի խմբում և հրավիրել ընկերներին: Խմբում բոլոր հրավիրյալ մասնակիցներին հասանելի կլինեն բոլոր զետեղված լուսանկարները, որ արվել են տարբեր սմարթֆոններից: Նույն կերպ Moments-ը կթեթևացնի նաև լուսանկարների փոխանակումը միջոցառումներից հետո: Հավելվածն ինքնուրույն կխմբավորի լուսանկարներն ըստ վայրի և պատկերված մարդկանց: Նաև այն ունի Facebook-ում դեմքերը ճանաչելու ալգորիթմ և որոնում ըստ անունների: Հավելվածից լուսանկարները կարելի է ուղարկել Facebook, Instagram, մեսենջեր կամ պահել սմարթֆոնում:

Թողարկման պահին հավելվածը հասանելի էր միայն ԱՄՆ-ում, iOS-ի և Android-ի համար: Սակայն երկրների ցանկը կընդլայնվի` թե ինչպես և երբ, չի նշվում:

Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցկայքերից մեկն է, որը 2004-ին հիմնել է Մարկ Ցուկերբերգն ընկերների՝ Էդուարդո Սավերինի, Դաստին Մոսկովիցի ու Քրիս Հյուզի հետ: