AM
18 Հունիս 2015 - 14:29 AMT

Մոտ 110 մլն դրամ՝ Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրան մայրուղու վերականգնմանը

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրան միջպետական նշանակության ավտոճանապարհի փլված հատվածի վերականգնման համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 109 մլն 480 հազար դրամ է հատկացրել տրանսպորտի և կապի նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հունիսի 18-ի նիստում:

Մայիսի 20–ին մայրուղու 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) փլուզվեր էր ներքին հենապատը, ինչի հետևանքով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը:

Ապրիլի 16-ի նիստում Կառավարությունը որոշել է ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևույթային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 53 մլն 397 հազար ՀՀ դրամ: