AM
19 June 2015 - 08:35 AMT

Աղբյուր. Apple Watch 2-ը կհայտնվի արդեն 2016-ին

Apple ընկերության խելացի ժամացույցը շատ երկրների խանութներում կհայտնվի արդեն հունիսի վերջում, իսկ աղբյուրներն արդեն հայտնում են նորաձև գաջեթի հաջորդ սերնդի մասին, որը կհայնտվի արդեն 2016-ին:

Հաջորդ Apple Watch-ում կտեղադրվի FaceTime տեսախցիկ, որը ժամանակակից iPhone և iPod Touch-ի անբաժան մասն է, դա թույլ կտա օգտատերին տեսազանգ կատարել:

Apple Watch 2-ը շատ ավելի անկախ կլինի iPhone-ից: Ժամացույցի ներկայիս տարբերակն առանց սմարթֆոնին միանալու կարողանում է միայն հետևել օգտատերի ակտիվությանը, բջջային վճարումներ կատարել ու երաժշտություն վերարտադրել: Սակայն հաջորդ Apple Watch-ը նոր Wi-Fi չիպ կունենա, ինչպես նաև Find my Watch գործառույթ, իսկ Apple-ը կկարողանա հետևել ժամացույցի գտնվելու վայրին տրանգուլյացիայի միջոցով` Wi-Fi ռոութերներով:

Գերակայություններից մեկը կլինի «խելացի ժամացույցի» մոդելային շարքի ընդլայնումը: Apple-ը մտադիր է Apple Watch 2-ի մի քանի տարբերակ թողարկել, որոնք կլրացնեն առկա բացը 1 000 – 10 000 դոլարի գնային դիապազոնում: Չի բացառվում, որ 2016-ին շուկայում հայտնվեն տիտանից, վոլֆրամից, պալադիումից կամ պլատինից պատրաստված կորպուսով Apple ժամացույցներ:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):