AM
20 June 2015 - 07:45 AMT

Աշխարհում առաջին «էմոցիոնալ» ռոբոտների խմբաքանակը վաճառվել է մեկ րոպեում

Մարդկային էմոցիաները տարբերակող Pepper ռոբոտների առաջին խմբաքանակը` 1000 նմուշ, վաճառվել է ընդամենը 1 րոպերում: Այսպիսով ճապոնական SoftBank ընկերության այս սարքերը ռեկորդ են սահմանել էլեկտրոնային ռիթեյլում:

Pepper ռոբոտը տարբերակում է զայրույթը, տխրությունը և ուրախությունը, կարող է զվարճացնել մարդկանց երգով ու պարով: Ռոբոտի համար արդեն կա մոտ 200 հավելված, որոնց մի մասը հասանելի է դառնում ռոբոտի հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո միայն: SoftBank-ն աշխատում է նաև նոր հավելվածների վրա, մասնավորապես Pepper for Biz ծրագրի վրա, որի մանրամասները հայտնի կդառնան այս ամիս ավելի ուշ:

Pepper-ի նոր պատվերներ դեռ չեն ընդունվում: Ռոբոտների հերթական խմբաքանակը վաճառքում կհայտնվի հուլիսին, համապատասխան հայտարարություն կհայտնվի SoftBank-ի կայքում: Ռոբոտը հնարավոր կլինի ձեռք բերել 198 000 յենով` մոտ 758 հազար դրամ գործող փոխարժեքով: