AM
26 Հունիս 2015 - 09:35 AMT

Միջերկրական ծովում 2000 տարի առաջ խորտակված հռոմեական նավ են հայտնաբերել

Բոնիֆաչո նեղուցում` Սարդինիա և Կորսիկա կղիզների միջև, իտալացի ջրասույզները հին հռոմեական նավ են հայտնաբերել, որը խորտակվել է 2000 տարի առաջ: Նավը տեղափոխելիս է եղել տերակոտե կղմինդր, որը հավանաբար պատրաստվում էր Հռոմից ոչ հեռու:

Բացահայտման հեղինակները կարծում են, որ նավը ուղևորվում էր դեպի Իսպանիա կամ Սարդինիայի արևմտյան ափը: Նավի բեռը կարող էր նախատեսված լինել հարուստ պաշտոնյայի կա առևտրականի առանձնատան կառուցման համար: Նավաբեկության վայրը հայտնաբերվեց իտալացի ոստիկանների և հնագետների համատեղ գործողության արդյունքում: Ըստ հնագետների, և նավը, և բեռը լավ պահպանվել են: Նավամբարի տարողությունը` 20х8 քմ ամբողջությամբ, բեռնված է:

Գիտնականները նշում են, որ կղմինդրի մեծ քաշը կարող էր նավաբեկության պատճառներից մեկը լինել: Հնագետների համար գտածոն կարող է կարևոր տեղեկությունների աղբյուր դառնալ Հին Հռոմում առևտրի մասին: Ոստիկանությունն այժմ մտավախություն ունի, որ նավով կարող են հետաքրքրվել «սև հնագետները» և չեն հրապարակում նավաբեկության ճշգրիտ վայրը: