Հունիսի 26-ին Թունիսի Սուս քաղաքի մերձակայքում գտնվող Էլ Քանտաուի հանգստավայրում` Imperial հյուրանոցի մոտ 2 գրոհային կրակ է բացել զբոսաշրջիկների վրա: Զոհերի թիվը հասնում է 39-ի, 40 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Թունիսի կառավարությունը մտադիր է մեկ շաբաթում 80 մզկիթ փակել, որոնք պետության հսկողությունից դուրս են` բռնություն հրահրելու համար, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը երկրի վարչապետ Հաբիբ Էսսիդի վրա հղումով:
Ասվում է, որ սա դիտարկվում է որպես պատասխան միջոց զբոսաշրջիների վրա հարձակման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Գրոհայիններից մեկը սպանվել է, մյուսին հաջողվել է փախչել: Ականատեսները հայտնում են պայթյունի մասին: Բացի այդ, կրակոցներ են հնչել նաև հյուրանոցի լողափում: ՆԳՆ ներկայացուցիչը տեղի ունեցածն ահաբեկչություն որակեց:
Սա առաջին անգամը չէ, երբ Թունիսում զբոսաշրջիկներն ահաբեկչության զոհ են դառնում: Բոլորովին վերջերս` մարտ ամսին առնվազն 22 մարդ սպանվեց Թունիսի խորհրդարանի հարևանությամբ գտնվող թանգարանում իրականացված ահաբեկչության հետևանքով: Վիրավորվեց 44 մարդ: Զոհերի մեծ մասը զբոսաշրջիկներ էին, կրակ բացած 2 զինյալները սպանվեցին տեղում:
Նույնը օրը` հունիսի 26-ին իսլամիստ ահաբեկիչները գրոհներ են իրականացրել նաև Ֆրանսիայում, Քուվեյթում և Սիրիայում, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Իսլամիստներն ահաբեկչական գործողություն են կատարել ֆրանսիական Սեն Կենտեն Ֆալավիե քաղաքում` Իզեր դեպարտամենտ` 1 զոհ, վիրավորներ: 20-ամյա մահապարտ ահաբեկիչը մզկիթ է պայթեցրել Քուվեյթում, ինչի հետևանքով կա 25 զոհ: «Իսլամական պետության» գորհայինների հարձակման հետևանքով սիրիական Կոբանի քաղաքում սպանվել է առնվազն 146 խաղաղ բնակիչ:






