AM
29 November 2002 - 18:45 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ` ԴԱ 30 ՏԱՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` դա 20-30 տարի երկարություն ունեցող ուղի է, որը մենք պետք է անցնենք միասին: Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող լուծել այդ խնդիրը միայն երկկողմ բանակցությունների միջոցով»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով` ներկայումս առաջարկվող կարգավորման տարբերակները չեն պատասխանում ստեղծված պահանջներին: «Հարկավոր է ներկայացնել կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ավելի լայն փաթեթ եւ միաժամանակ չսպասել մեկ ուրիշի նախաձեռնությանը: Բանակցային գործընթացում Հայաստանը պետք է առաջինը հանդես գա նախաձեռնությամբ` չսպասելով միջնորդներին»,- ընդգծել է Մանուկյանը: Նրա խոսքերով` բանակցային գործընթացի ներկայիս վիճակը հանգեցնում է նրան, որ Հայաստանն արդյունքում չի մասնակցում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերին: