ԱՊՀ տարածքում «Խաղաղարար գործողությունների մասին» մոդելային օրենքի նախագիծն այսօր ներկայացվել է Մոսկվայում ընթացող միջազգային ռազմաիրավական խորհրդաժողովին մասնակից 15 պետությունների վերլուծաբանների փորձաքննական գնահատմանը: «ԱՊՀ երկրների խորհրդարաններում քննարկվող փաստաթուղթը կոչված է, մասնավորապես, ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագիրը, որի կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ Վլադիմիր Պետրովսկին: Նրա խոսքերով` օրինագիծը նպատակաուղղված է ԱՊՀ երկրների ռազմաքաղաքացիական հարաբերությունների կանոնակարգային ակտերի միասնականացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ընթացող բանավեճերին Եվրոպայից եւ ԱՄՆ-ից փորձագետների հրավիրված լինելը, պայմանավորված է օրինագծի հիմունքների մշակման գործում միջազգային հանրության մասնակցությամբ: Խոսքը գնում է Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի փորձագետների մասին, որոնք համագործակցում են փաստաթղթի հիմնական ստեղծողների` Ռուսաստանի քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի եւ ԴՌ Պետդումայի պաշտպանության կոմիտեի հետ: