Ադրբեջանի խորհրդարանի 30 պատգամավորներ հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Յուրդդաշ» կուսակցության ղեկավար Մաիս Սաֆարլիի կարծիքով Պրահայում կայացած բանակցություններում հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերին ներկայացված նոր առաջարկությունները «Ադրբեջանի օգտին չեն»: Միեւնույն ժամանակ, խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը հայտարարել է, որ քննարկումների անհրաժեշտություն չկա, քանի որ բանակցային գործընթացը դեռեւս ավարտական փուլի չի հասել: