AM
31 July 2015 - 12:37 AMT

Mozilla-ն մեղադրել է Microsoft-ին միլիոնավոր օգտատերերին չհարգելու մեջ

Mozilla ընկերությունը մեղադրել է Microsoft-ին, որ վերջինս չի հարգում օգտատերերի նախապատվությունները: Դա կապված է Windows 10 նոր օպերացիոն համակարգի հետ: Հարթակում տեղադրված է նորագույն Microsoft Edge բրաուզերը, և թեև ցանկության դեպքում օգտատերը կարող է այլ հավելված ընտրել, լինի դա Chrome թե Firefox, այդ գործընթացն, ըստ Mozilla-ի, չափից շատ է բարդացված: Ընկերությունն իր կայքում Microsoft-ին հասցեագրված բաց նամակ է հրապարակել, որտեղ պարզաբանում է իր դիրքորոշումը:

Microsoft Edge-ը (Project Spartan) Microsoft ընկերության նոր բրաուզերն է, որը կոչված է փոխարինելու Internet Explorer-ը: Այն կմտնի Windows 10 կազմի մեջ Internet Explorer-ի հետ միասին, որը կմնա փոխադարձ համատեղելիության, կորպորատիվ հավելվածների համար:

Mozilla ընկերությունը դեմ է, որ մինչև Windows 10 թարմացման դեպքում հաշվի չի առնվում, թե որ բրաուզերն էր օգտատերը նախընտրում նախկինում: Ավելին, ընկերությունը հայտնում է, որ ավելի վաղ արդեն քննարկել է այս հարցը Microsoft-ի ծրագրավորողների հետ, սակայն, հավանաբար, փոխզիջման հասնել չհաջողվեց:

Երկրորդը, ընկերությունում կարծում են, որ բրաուզերի փոփոխման գործընթացը բարդ է ու անհասկանալի: Mozilla-ն նույնիսկ մանրամասն ուղեցույց է պատրաստել նրանց համար, ով չի կարողանում դա անել: Mozilla-ի ղեկավար Քրիս Բիրդը այսպիսի ռազմավարությունն անվանում է ագրեսիվ. «Այդ փոփոխությունները մտահոգություն են առաջացնում ոչ այն պատճառով, որ մենք ենք ստեղծում Firefox-ը: Դրանք մտահոգիչ են, քանի որ Windows-ին նախապատվությունը տվող միլիոնավոր օգտատերերի ընտրությունն անտեսվում է, իսկ եթե օգտատերը ընտրություն է կատարում, որը տարբեր է Microsoft-ի նախապատվությունից, բախվում է բարդությունների հետ»:

Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Ավելի վաղ Microsoft-ը հայտնել էր, որ Windows 10 տարբերակն ամրագրած ոչ բոլոր օգտատերերը կկարողանան նորացնել այն մինչև հուլիսի 29-ը` ընկերությունը մտադիր է թարմացնել օպերացիոն համակարգը մի քանի փուլերով: Երբ օգտատերը հաղորդագրություն ստանա օպերացիոն համակարգի վերջնական ներբեռնման վերաբերյալ, կկարողանա գործարկել թարմացման գործընթացը, երբ հարմար լինի:

Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ հուլիսի 29-ից Windows 10-ի կառավարմամբ արդեն ավելի քան 14 մլն համակարգիչ է աշխատում:

Վերջերս Windows Insider ծրագրի մասնակիցների քանակը գերազանցեց 5 մլն, ինչից հետևում է, որ մոտ 9 մլն օգտատերի համար սա առաջին ծանոթությունն էր Windows 10-ին: Ըստ Microsoft-ի ներկայացուցիչների, դեռևս բոլորը չեն ստացել նոր օպերացիոն համակարգի նախապես ամրագրված պատճենը: Թարմացումը կատարվում է ալիքներով, ուստի Windows 7 և Windows 8/8.1 հիման վրա անհատական համակարգիչների որոշ սեփականատերեր ստիպված կլինեն իրենց հերթին սպասել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

Բետա թեստավորման մասնակիցները ևս մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Բերված վիճակագրությունը հուսադրում է: Օգտատերերը հետաքրքրված են Windows 10-ով և այս միտումը չի կարող չուրախացնել համակարգիչներ արտադրողներին: Միևնույն ժամանակ, նոր օպերացիոն համակարգի գործարկումն անխափան չանցավ` դրայվերների տեղադրման բարդությունն ու որոշ հավելվածների անկայուն աշխատանքը ստիպեցին ոմանց վերադառնալ Windows-ի նախորդ տարբերակներին:

Մինչդեռ Microsoft-ում հայտնել են, որ ընկերությունների համար Windows 10 Enterprise-ի անվճար փորձնական օգտագործման ժամկետը 90 օր է:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ: