AM
6 August 2015 - 07:20 AMT

Նոր տեխնոլոգիայի շնորհիվ ավտոմեքենաները կարող են տեղեկություններ փոխանակել ճանապարհների վիճակի մասին

Չինական ավտոարտադրող Changan-ը սկսել է մի տեխնոլոգիայի փորձարկում, որը թույլ կտա ավտոմեքենաներին «կարդալ» ճանապարհային նշաններն ու տեղեկություններ փոխանակել ճանապարհով ընթացող մյուս մեքենաների հետ: Մշակվող համակարգի մի մասը չինական ընկերությունը մտադիր է ներկայացնել 2018-ին: Ընկերությունում պնդում են, որ մտադիր չեն ստանդարտացնել տեխնոլոգիան, քանի որ այն ավտոմեքենաները, որտեղ կիրառվելու է տեխնոլոգիան, չեն ներկայացվելու ԱՄՆ և Եվրոպայի շուկաներում:

Նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն մի քանի տարի է մշակվում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Փոխանակման համակարգերը կոչվում են vehicle-to-vehicle (V2V, ավտոմեքենա-ավտոմեքենա), իսկ ավտոմեքենաների ու ճանապարհային նշանների միջև` vehicle-to-infrastructure (V2I, ավտոմեքենա-ենթակառուցվածք): Չինական համակարգի գործելու սկզբունքը չի տարբերվում ամերիկյան և եվրոպական V2V և V2I-ից, որոնց համար տվյալների փոխանակման և բուն տվյալների չափանիշները դեռ սահմանված չեն:

Հեռանկարային ավտոմոբիլային համակարգերը, որ մշակում է չինական ընկերությունը, տեղեկություններ կփոխանցեն երթևեկության ուղղության, արագության, տեղանքի, մանևրների մասին և նմանատիպ տեղեկություններ կընդունեն մյուս ավտոմեքենաներից: Բացի այդ, այդ համակարգերը տվյալներ կստանան նաև ճանապարհային նշանների հատուկ սարքերից: Ամբողջ ընդունվող տեղեկատվությունը կմշակվի տեղային համակարգչի միջոցով և դուրս կբերվի վարորդի սարքերի պանելի վրա: Արտակարգ իրավիճակում, օրինակ, եթե առջևից ընթացող ավտոմեքենան կտրուկ շարժում կատարի, մեքենան կզգուշացնի վարորդին:

V2V և V2I տեխնոլոգիաները նախատեսվում է ակտիվորեն օգտագործել ավտոպիլոտով և ինքնակառավարվող մեքենաներում, ներառյալ Google ավտոմեքենաները: Նման համակարգերը կնպտասեն ճանապարհներին ՃՏՊ-ների կրճատմանը: