AM
20 Օգոստոս 2015 - 06:56 AMT

Զեղչեր Երևանի խանութներում, սպասարկման և ժամանցի կենտրոններում` Կոնվերս բանկից

Կոնվերս բանկը շարունակում է իրագործել իր «Զեղչային համակարգ» և «Կոնվերս միավորներ» ծրագրերը, տրամադրելով իր հաճախորդներին մինչև 40% զեղչի հնարավորություն Երևանի ավելի քան 100 առևտրի, սպասարկման և ժամանցի կենտրոնում:

Զեղչերի հետ մեկտեղ Կոնվերս բանկը հնարավորություն է ընձեռում քարտապաններին իրենց կատարած գործարքներից կուտակված միավորների օգնությամբ ձեռք բերել զանազան նվերներ: Բանկի քարտապանները յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում են 1 միավոր: Այսինքն քարտապանների կողմից անկանխիկ կատարված գործարքների միջոցով կարելի է ոչ միայն օգտվել զեղչերից, այլ նաև կուտակել բոնուսային միավորներ, որոնք հնարավոր է փոխանակել նվերների:

«Մշտապես մտածելով իր քարտապանների մասին՝ Կոնվերս բանկը ամբողջ տարվա կտրվացքով մշակված ծրագրերի շնորհիվ զանազան հաճելի անակնկալներ է նախատեսել իր հաճախորդների համար», – ասել է Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ:

Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ: