AM
21 August 2015 - 09:17 AMT

Աղբյուր. iPad Pro մեծ պլանշետը վաճառքի կհանվի 2015-ի ավարտին

Apple-ի նոր պլանշետը` iPad Pro-ն, որի Էկրանի տրամագիծը 12,9 դյույմ է, վաճառքի կհանվի 2015-ի ավարտին: Այդ մասին հայտնում են KGI Securties ընկերության վերլուծաբանները, իսկ առաքողների շրջանում իր աղբյուրների վրա հղումով այդ տեղեկատվությունը հաստատել է նաև DigiTimes-ը:

Ըստ վերլուծաբանների, 12,9 դյույմ էկրանով պլանշետը կունենա ճնշումը տարբերակող սենսոր` այսպես կոչված Force Touch տեխնոլոգիա, ինչպես նաև ստիլուս: Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին նաև, որ սարքը կունենա 2 ԳՀց օպերատիվ հիշողությամբ A9 պրոցեսոր, ինչպես նաև Touch ID, USB-C և NFC: iPad Pro-ն իբր կկարողանա աշխատել ինչպես iOS-ով, այնպես էլ OS X-ով:

Սարքի համար էկրանների արտադրությամբ կզբաղվի Sharp-ը, իսկ պլանշետը կհավաքի Foxconn General-ի դուստր ձեռնարկություն Interface Solutions-ը: Սարքը կսկսեն հավաքել սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին արդեն կսկսվի զանգվածային արտադրությունը: Շուկայում սարքը կհայտնվի 2015-ի ավարտին: Մինչ այդ նախատեսվում է հավաքել մոտ 4-5 մլն պլանշետ:

Apple ընկերության նոր` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը կսկսվի 2015-ի սեպտեմբերի 11-ին, իսկ նոր սարքերի վաճաքռը մեկնարկում է արդեն սեպտեմբերի 18-ին: Այդ մասին հայտնել է միանգամից մի քանի աղբյուր: Նրանք նաև հաստատել են, որ iPhone 6s-ը կներկայացվի նույն օրը, ինչ և այդ գաջեթի նախորդը` սեպտեմբերի 9-ին:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):