Եվրամիությունն սկզբունքային առարկումներ չունի Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ շնորհելու հարցում: Այդ մասին երեքշաբթի օրը Երեւանում լրագորղներին հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով, այս հարցը բարձրացվել է ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի հերթական, յոթերորդ նիստի ժամանակ: «Եվրոպական կողմն սկզբունքային առարկումներ չունի եւ հիմնական պատճառը, որ համապատասխան որոշում դեռ չի ընդունվել, զուտ տեխնիկական կողմն է»,- ասել է Ճշմարիտյանը: Նախարարի խոսքերով, Հայաստանին շուկայական տնտեսության երկրի կարգավիճակի տրամադրումը կդառնա ԵՄ հետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլ, ինչպես նաեւ կբերի հայկական ընկերությունների նկատամամբ հակադեմպինգային միջոցառումների թուլացմանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: