Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը տեղեկություններ է հրապարակել հոկտեմբերի 6-ի երեկոյան Վանի Էշմեփընարի ժանդարմերիայի պահակակետի վրա «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների հարձակման մասին:
Ըստ ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տվյալների, PKK-ի գրոհայինների հետ բախման ժամանակ վիրավորվել է 14 զինվոր, իսկ 3 զինյալ սպանվել է, թուրքական Sabah թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Քուրդ զինյալները պահակակետի վրա հարձկվել են տեղի ժամանակով երեկոյան 18:35-ին:
Հարձակման ընթացքում կիրառվել են երկարափող զինատեսակներ, պահակակետի մոտ պայթեցվել է պայթուցիկ նյութով բեռնված մեքենա:
Սեպտեմբերի 22-ին Վանում հարձակում է իրականացվել ռազմական ավտոշարասյան վրա. վիրավորվել էր 13 զինծառայող: Ենթադրվում է, որ հարձակումը նախաձեռնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ (ՔԱԿ) զինյալները: Զինվորական մեքենան պայթեցվել է ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով։
ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:
ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:
Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:






