ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու €33 մլն արժողությամբ ներդրումային ծրագրին:
Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում:
Գործադիրը որոշել է Երկաթուղային կայարանի հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:
Այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովվի մոտ 40 աշխատատեղ: Արդյունքում ՝գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի:






