Թուրքական թերթերը Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ բացահայտումներ են հրապարակել:
Ըստ այդմ, օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության մասին հետախուզությունը տեղյակ է եղել ահաբեկչությունից 3 օր առաջ: Նույնիսկ երկու մահապարտ ահաբեկիչներին ձերբակալելու որոշում է եղել, Ակոս-ին հղումով գրում է Tert.am-ը:
Ըստ թուրքական մամուլի՝ մահապարտները տաքսի են նստել և հասել են դեպքի վայրից 10 րոպե հեռավորության վրա գտնվող սրճարանը, որտեղ էլ նախաճաշել են և սպասել են հանրահավաքի մեկնարկին:
Դրանից հետո նրանք դարձյալ տաքսի են նստել և հասել են հրապարակ, որտեղ կայանալու էր հանրահավաքը, կանգնել են երկու տարբեր կետերում, և որոշ ժամանակ անց իրականացրել են ահաբեկչությունը:
Ի դեպ, նրանց ձերբակալելու որոշումն եղել է դեռ հուլիսից, սակայն նրանք Սիրիայից վերադարձել են դեպքից օրեր առաջ:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքովզոհվածների թիվը հասել է 102-ի:246 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն:
Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների:






