AM
9 Նոյեմբեր 2015 - 13:44 AMT

ԶԼՄ-ներ. A321-ի պայթյունը կազմակերպած ահաբեկիչները, հավանաբար, ԻՊ հետ համաձայնեցված չեն գործել

ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանման պատճառը եղել է ահաբեկչական գործողությունը, որը կազմակերպել է «Իսլամական պետության» ստորաբաժանումը հանդիսացող «Սինայի գավառ» կազմակերպությունը, հավանաբար, առանց ԻՊ հետ համաձայնեցման: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը` հատուկ ծառայությունների եզրակացություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների վրա հղումով, հայտնում է Gazeta.ru-ն:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Ինչպես գրել է պարբերականը, ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության կոմիետի նախագահ Մայքլ Մաքքոլը հայտարարել է, որ «գրեթե վստահ է», որ ինքնաթիռի կործանման պատճառը ռումբի պայթյունն է եղել:

А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»,-հայտնել են քննիչները նա:

Սենատի հետախուզության կոմիտեի անդամ Պիտեր Քինգը, ԱՄՆ հատուկ ծառայությունների վրա հղումով, հայտարարել է, որ ինքնաթիռի կործանումը հավանաբար նախապատրաստել է «Սինայի գավառ» կազմակրեպությունը:

Ավելի վաղ Sunday Times-ը կառավարությունում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարել էր, որ Բրիտանիայի կառավարությունում հայտարարում են, որ տվյալներ են ստացվել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Սինայում գործող օղակի առաջնորդ Աբու Ուսամա ալ Մասրին առնչություն ունի ռուսական А 321 ինքնաթիռում պայթյունի կազմակերպմանը:

Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ: