Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը։
Էրդողանն ասել է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական նոր ընտրություններից հետո երկրում ապահովվել է կայունության 4-ամյա շրջան, ուստի պետք է բարեփոխումներ անել, այդ թվում` սահմանադրական:
Նախագահն ընդգծել է, որ նոր սահմանադրությունը պետք է լինի առաջնայինը բարեփոխումների շարքում: Hurriyet Daily News-ին հղումով գորում է Tert.am-ը:
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50%-ը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:
Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:
Կարդացեք նաև՝ ԵՄ զեկույց. Թուրքիայում մարդու իրավունքներն անկումային վիճակում են
Պայթյուն, ծեծկռտուք, գազ. Էրդողանի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում






