AM
14 Նոյեմբեր 2015 - 10:13 AMT

Պուտին. «Թուրքական հոսք»-ի կառուցումը բխում է ՌԴ և Թուրքիայի շահերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի կարևորությունից: Նա ընդգծել է, որ գազատարի կառուցումը բխում է թե Թուրքիայի և թե Ռուսաստանի շահերից:

«Չեմ կիսում այն կարծիքը, թե «Թուրքական հոսք»-ը կորցրել է իր արագությունը: Ուղղակի այդքան մեծ ծրագիրը միանգամից զարգացնել և ապահովել հնարավոր չէ: Կան կազմակերպչական, տեխնիկական, իրավական, տնտեսական հարցեր, որոնք մենք մեր թուրք գործընկերների հետ միասին պետք է լուծենք»,- ասել է Պուտինը: Թուրքական Haberler կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը

«Թուրքական հոսք» գազատարը, որի միջոցով ռուսական գազը պետք է մատակարարվեր Եվրոպա, ժամանակավորապես սառեցվել է: Ռուսական կողմը հայտարարել էր, որ իրենք կվերսկեն բանակցությունները միայն Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Թուրքիայում կկազմվի նոր կառավարություն:

Իսկ Թուրքիայի Էներգերտիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը նշել էր հետյալը. «Ռուսները BOTAŞ-ի և Gazprom-ի միջև զեղչի հետ կապված բանակցությունները դիտարկում են որպես «Թուրքական հոսք»-ի համար նախապայման: Մենք էլ դա դիտարկում ենք որպես մեկնակետ»: