AM
22 November 2002 - 15:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՔԱՅԼ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Չեմ կարող ասել, որ կան որոշակի արդյունքեր, սակայն վստահ եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պրահայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով` «ամեն նոր հանդիպումից հետո մենք նոր քայլ ենք կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»: «Երկու երկրներում էլ սպասվում են նախագահական ընտրություններ, եւ չպետք է թույլ տալ, որպեսզի կարգավորման թեման դառնա նախընտրական շահարկումների առարկա»,- ասել է Քոչարյանը: Հեյդար Ալիեւը համաձայնվելով Ռոբերտ Քոչարյանի հետ` ավելացրել է, որ չնայած այդ հանդիպումներին չկա որոշակի առաջընթաց, սակայն դա ավելի լավ է քան նստել եւ ոչինչ չանել, ինչն ավելի կխորացնի ճգնաժամը: Նախագահներն ընդգծել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը, որոնք աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսօր կկայանան Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆրանսիայի եւ Վրաստանի ղեկավարների հետ: