AM
20 Նոյեմբեր 2015 - 08:51 AMT

ԶԼՄ-ներ. Ռուսաստանից 300 մլն ռուբլի է փոխանցվել ԻՊ-ին

Աղբյուրը «Ռոսֆինմոնիտորինգում» պատմել է «Իզվեստիային», որ 2013-14-ին 3,5 հազար ռուսաստանցի դրամական միջոցներ է փոխանցել ահաբեկչական խմբավորումներին: Ընթացիկ տարում, ըստ հատուկ ծառայությունների, ռուսաստանցինրը ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն են փոխանցել 300 մլն ռուբլի:

Ինչպես պարզաբանել են իրավապահները, գումարը հավաքվում է հիմնականում համացանցով` սոցցանցերի և քրաուդֆանդինգի հարթակներում: Օրինակ, 2014-ին Սալման Բուլգարսկի կեղծանունով ռուսաստանցին գրոհայիններ է անդամագրել Սիրիայում ահաբեկչական գործողության համար և դրամական միջոցներ հավաքել էլեկտրոնային դրամապանակում: Բացի այդ, դրամական միջոցներ են փոխանցում նաև ՌԴ այն քաղաքացիները, որոնք մեկնում են երկրից հակամարտությանը մասնակցելու նպատակով: Հաճախ նրանք վարկեր են վերցնում և վաճառում են ունեցվածքը: Բացի այդ, գոյություն ունեն ֆինանսավորման այլ ձևեր, օրինակ, Ղուրանի մասին ֆորումների ինտերնետ-խանութներում, որտեղ ապրանքը վաճառվում է մեծ հավելավճարով:

Ֆինանսական հետախուզությունը հայտնաբերել է ավելի քան 3,5 հազար ֆիզիկական անձի ՌԴ 80 սուբյեկտներից, որոնք մասնակցել են ահաբեկչության ֆինանսավորմանը: 2013-2014-ին դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 40 մլն ռուբլի: Համարվում է, որ ահաբեկիչները գումարներ են ստանում աշխարհի 40 երկրից, հայտնում է aif.ru-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անթալիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրում բնակվող ֆիզիկական անձանցից:

«Ռոսֆինմոնիտորինգում» պատմել են, որ միջոցների մեծ մասը, որպես կանոն, կանխիկացվում է հակամարտության գոտուն հարակից տարածքներում:

«Արդեն ըստ նախնական վերլուծության մենք տեսնում ենք, որ ԱՊՀ երկրներում ևս կատարվել են մեծ ծավալի գործողություններ: ԱՊՀ երկրներից 1-ին տեղում Ղազախստանն է, 2-ում` Ադրբեջանը, 3-ում` Թուրքմենստանը»,-ասել է թերթի զրուցակիցը:

Փորձագետները բազմիցս են քննարկել այն հարցը, թե ով է ԻՊ ահաբեկիչների գլխավոր հովանավորը` նշվել են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը և այլ երկրներ: Խմբավորման առաջնորդներից մեկը խոստովանել է, որ փող է ստանում ԱՄՆ-ից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անթալիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրում բնակվող ֆիզիկական անձանցից: