Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը միլիոնավոր դոլլարների շահույթ է ստանում Թուրքիայի սև շուկայում նավթի վաճառքից: Այս հայտարարությունն արել է Իրաքի խորհրդարանի անդամ և անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մավաֆաք ալ Ռուբային ռուսական Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Իրաքցի պատգամավորը նաև հայտարարել է, որ Սիրիայում վիրավորված ահաբեկիչները բժշկական օգնություն են ստանում Թուրքիայում:
«Վերջին ութ ամիսներին ԻԼԻՊ-ին հաջողվել է վաճառել մոտ 800 մլն ԱՄՆ դոլարի նավթ թուրքական սև շուկայում: Դա իրաքյան, սիրիական նավթն է, որը Իրաքից և Սիրիայից բեռնատարներով տեղափոխվում է Թուրքիայի սահման և վաճառվում միջազգային գների կեսի չափով», -ասել է իրաքցի խորհրդարանականը, գրում է Panorama.am-ը:
«Այն գումարները, որ գոյանում են թուրքական սև շուկայում իրաքյան և սիրիական նավթի վաճառքից ԻԼԻՊ-ի գործողությունների թթվածինն են: Երբ դա կտրվի, ԻԼԻՊ-ը շնչահեղձ կլինի»,-եզրահանգել է Մավաֆաք ալ Ռուբային:
Կարդացեք նաև՝ Սիրիացի նախարար. Սու-24-ը խոցվել է Էրդողանի որդու շահերից ելնելով
Պեսկով. ՌԴ-ն տեղեկություններ ունի Էրդողանի որդու նավթային շահերի մասին






