AM
4 Դեկտեմբեր 2015 - 07:52 AMT

CNN. Ուժայինները կորցրել են փարիզյան ահաբեկչությունների մասնակիցներից մեկի հետքը

Եվրոպական հատուկ ծառայությունները կորցրել են փարիզյան ահաբեկչությունների մասնակիցներից մեկի` Սալեհ Աբդելսալամի հետքն այն բանից հետո, երբ նրան տեսել են Բրյուսելի արվարձանում փարիզյան ահաբեկչություններից մեկ օր հետո:

Աղբյուրը նշել է, որ հավանաբար «Իսլամական պետությունում» ուրախ չեն լինի Աբդելսալամի վերադարձին, եթե նույնիսկ նրան հաջողվի այնտեղ հասնել:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Այդ ահաբեկչություններն ամենամեծն էին զոհերի քանակով Ֆրանսիայի պատմության ամբողջ ընթացքում Երկրորդ համաշխարհային ապտերազմի ժամանակներից ի վեր: Երկրում, նրա պատմության մեջ ընդամենը 4-րդ անգամ է արտակարգ դրություն հայտարարվում: Զոհերի քանակով դա նաև խոշորգույն հարձակումն էր եվրոպայում Մադրիդի 2004 թ. պայթյուններից հետո:

CNN-ի աղբյուրը հայտնել է, որ ԻՊ գրոհայիններն ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում Մեծ Բրիտանիայում: Ըստ նրա տվյալների, ահաբեկչական կազմակերպության բրիտանական օղակի անդամներն իբր առաջադրանք են ստացել տուն վերադառնալ և հարձակում նախաձեռնել: