Թուրքիան սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունը` զորքեր տեղակայելով Իրաքի հյուսիսում: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Թուրքիայի կառավարության այդ քայլը ոչ միայն չի նպաստի ահաբեկչության ջախջախմանը, այլ քաոս կառաջացնի և սպառնալիքի տակ կդնի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»,-ասել է իրանցի դիվանագետը Press TV-ին տված հարցազրույցում:
Այլ երկրների մասնակցությունn ահաբեկչության դեմ պայքարին ամբողջական համակարգում է պահանջում Իրաքի կառավարության հետ և Իրաքի տարածքում ռազմական գործողությունների թույլտվության անհրաժեշտություն, ասել է Աբդոլլլահիանը: «Իրանը գտնում է, որ եթե նման միջոցներ են ձեռնարկվել առանց Իրաքի կառավարության հետ համաձայնեցման, ապա դա հակասում է տարածաշրջանային անվտանգության նպատակներին»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին, գոծարկվել են նաև տանկեր և հրետանի: Բաղդադն ինքնիշխանության խախտում է գնահատում թուրք զինվորականների մուտքը Իրաքի տարածք և պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել նրանց:
Իրաքի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բոլոր հեռուստաալիքներով, որտեղ ասվում է, որ թուրքական զինվորականների մուտքը երկիր «ներխուժում է» և որ ցանկացած ռազմական գործողություն, որը համաձայնեցված չէ Բաղդադի կառավարության հետ, չի կարող անցկացվել: Ավելի ուշ Reuters գործակալությունը ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրների վրա հղումով հայտարարեց, որ Թուրքիայի նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների հետ, սակայն կոալիցիան զգուշացվել էր այն մասին, որ Թուրքիան զինուժ է ուղարկում այդ տարածք:






