Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելը ձեռնտու է Հայաստանին: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` «ոչ այնքան խելացի մարդկանց մատուցմամբ Թուրքիային չեն ընդգրկում Եվրամիություն` շահարկելով Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության հարցը»: Մինչդեռ, նշել է Բագրատյանը, Եվրոպայից հեռանալով Թուրքիան իր հարաբերություններն ավելի ակտիվ կզարգացնի արեւելքի հետ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: «Արդյունքում մենք հերթական անգամ կարող ենք հայտնվել արեւմուտքի եւ արեւելքի հակամարտության կենտրոնում»,- ասել է Բագրատյանը: